Իսրայելը չի ցանկանում Լիբանանի հետ սահմանին իրավիճակի սրացում և ռազմական գործողություններ, Իսրայելական բանակի ներկայացուցիչն ուրբաթ հայտնել է օտարազգի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Մենք միանշանակ չենք ցանկանում պատերազմ [Լիբանանի հետ սահմանին], և որքան հասկանում ենք «Հզբոլլահը» [լիբանանյան շարժում] նույնպես պատերազմ չի ցանկանում: Իսրայելի պաշտպանության բանակը լիովին պատրաստ է պաշտպանել իր քաղաքացիներին», նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:








