Ինդոնեզիայի առափնյա պահպանության ծառայության կողմից հունվարին կալանված իրանական տանկերն ազատ է արձակվել և կշարունակի երթուղին: Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է Shana գործակալությունը:
Նավի բացթողումը հնարավոր է դարձել Իրանի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Անձնակազմը 125 օր եղել է ազատազրկված: Նավը կիրականացնի նախապես ծրագրված երթուղին, որից հետո կվերադառնա Իրան:
Ինդոնեզիայի առափնյա պահպանությունը հունվարի 24-ին կալանել էր Իրանի և Պանամայի դրոշներով երկու տանկեր: Հաղորդվել է, որ բերման ենթարկելու պատճառը նավթի ապօրինի տեղափոխումն է:







