Մարդկությունը պետք է ստեղծի մշտապես բնակեցված կայան Լուսնի վրա, իսկ հետագայում՝ քաղաք Մարսի վրա: Այս կարծիքը ուրբաթ օրը հայտնել է ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը՝ չորս տիեզերագնացներով իր ստեղծած Crew Dragon տիեզերանավի գործարկումից հետո կայացած մամլո ասուլիսում:
«Մենք շատ երկար ժամանակ Լուսնի վրա չենք եղել: Մենք պետք է վերադառնանք այնտեղ և Լուսնի վրա մշտական բազա կառուցենք», ասել է նա: Ես խոսում եմ մշտապես բնակեցված բազայի մասին: Իսկ հետո՝ քաղաք Մարսի վրա: Մարդկությունը կդառնա տիեզերական տեսակ, ոչ թե միայն մեկ մոլորակի, այլ բազմաթիվ մոլորակների բնակիչ»:




