ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ենթակառուցվածքների զարգացման բյուջետային առաջարկները «Ամերիկան ոչնչացնելու ծրագիր են», գտնում է պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը:
«Մինչ դուք բոլորդ քնած էիք, արմատական դեմոկրատները առաջ տարան այն, ինչը հայտնի կլինի որպես 3,5 տրիլիոն դոլար արժողությամբ կոմունիստական ծրագիր Ամերիկան ոչնչացնելու համար: Այս օրենսդրությունը հարձակում է մեր ժողովրդի, համայնքի և ամերիկյան երազանքի վրա», ասել է հանրապետականը:
Նրա կարծիքով, նման ծրագրի իրականացումը կհանգեցնի հարկերի ու մեծաթիվ առօրյա ապրանքների գների բարձրացման: «Ամերիկա, քեզ թալանում են օրը ցերեկով, արթնանալու ժամանակն է», ամփոփել է Թրամփը: