ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը համարում է կապիտուլյացիա Աֆղանստանից զորքերի դուրսբերումը, որը նախաձեռնել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Ալաբամա նահանգում Թրամփի կողմնակիցների հանրահավաքը հեռարձակվել է CBS42 հեռուստաալիքով:
«Մենք տեսնում ենք, որ մեր բանակը հանձնում են թշնամուն», ասել է Թրամփը: Քաղաքական գործչի խոսքով՝ գործող վարչակազմը երկրում թողել է 83 միլիարդ դոլարի սարքավորումներ, ռազմակայաններ և Աֆղանստանում դեսպանատան թանկարժեք շենք:
«Բայդենը գնաց արձակուրդ, իսկ Աֆղանստանը գնաց դժոխք: <…> Ազգային առաջնորդի սարսափելի անկարողություն, ոչ մի երկիր նման բան չի տեսել», ասել է Միացյալ Նահանգների նախկին ղեկավարը: