Դոնալդ Թրամփը լքել է Սպիտակ տունը: Նա իր նոջ՝ Մելանիայի հետ միասին նստել է ուղղաթիռ, որը, ըստ նախնական տեղեկությունների, պետք է նրանց տեղափոխի Ֆլորիդա:
Դոնալդ Թրամփի՝ ավելի վաղ շրջանառվող ժամանակացույցը ցույց է տալիս, որ նա և իր կինը պատրաստվում են մեկնել Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ: Այնտեղ նրա Մար-ա-Լագոյի առանձնատունն է, որտեղ Թրամփը պարբերաբար անցկացրել է հանգստյան օրերն ու տոները:
Դրանից առաջ Թրամփը հրաժեշտի արարողություն կանցկացնի Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում, հայտնում է Reuters-ը:








