ԱՄՆ-ում «X» սեռային նշանով առաջին անձնագրի տրամադրման մասին լուրը զարմանք է առաջացրել երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մոտ։
«Մի՞թե դա իսկապես տեղի է ունենում մեր երկրի հետ, – գրել է Թրամփը Telegram ալիքում՝ մեկնաբանելով այս թեմայով լրատվամիջոցներից մեկի հրապարակումը։
Այս շաբաթ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարեց երրորդ սեռի «X» կնիքով տրված առաջին անձնագրի մասին։ Այն ստացել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին աշխատակիցը։
Իր հերթին, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ «ներկա դրությամբ երրորդ սեռն արդեն կա մի շարք երկրների, այդ թվում՝ Ավստրալիայի, Հնդկաստանի, Կանադայի, Մալթայի, Նեպալի և Նոր Զելանդիայի անձնագրերում», հայտնում է Красная Весна-ն։