ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ամերիկացի օրենսդիրները պետք է հետաքննեն Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու գործողությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թրամփի հայտարարությունը:
Նրա խոսքով, անհրաժեշտ է «հասկանալ, թե ինչն այնպես չի գնացել, ինչու են այդքան շատ զինվորականներ զոհվել, և ինչու են թալիբների ձեռքում հայտնվել այդքան միջոցներ՝ զենքի և ռազմական տեխնիկայի տեսքով»:
«Կասկած չկա, որ այս հարցով պետք է հետաքննություն իրականացվի», – շեշտել է հանրապետականը: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան նախկին ղեկավարը կարծում է, որ նման հետազոտություններն ավելի շատ իմաստ կունենան, քան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատուկ կոմիտեի կողմից իրականացվող՝ Կապիտոլիումի փոթորիկը հետաքննելու գործունեությունը: