Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թրամփը կասկած է հայտնել ԱՄՆ-ի իրական ղեկավարի վերաբերյալ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ երկիրը ղեկավարում է Ջո Բայդենը։ Այդ կարծիքը նա հայտնել է The Federalist-ին տված հարցազրույցում:

«Դա կարող են լինել Բայդենի աշխատակիցները: Դա կարող է լինել Օբաման կամ նրա մարդիկ: Միգուցե երկուսը միասին», – պատասխանել է Թրամփը հրատարակության այն հարցին, թե, իր կարծիքով, ով է կայացնում երկրում հիմնական որոշումները:

Նախկին նախագահը հավելել է, որ ինչ-որ մեկն «անջատում է խոսափողերն ամեն անգամ, երբ Ջո Բայդենը խոսում է»: Նա հիշեցրել է վերջերս տեղի ունեցած միջադեպը, երբ Բայդենին, նրա խոսքով, «ընդհատեցին նախադասության կեսին»: