Ակնկալվում է, որ Թրամփը հրամանագիր կստորագրի դեկտեմբերի 8-ին, որը բոլոր ամերիկացիներին կապահովի կորոնավիրուսի պատվաստանյութով, դրանից հետո միայն ԱՄՆ կառավարությունը կսկսի օգնել աշխարհի երկրներին, հաղորդում է Fox News-ը:
Սպիտակ տան ներկայացուցիչը կանխատեսում է, որ ԱՄՆ-ն կկարողանա կազմակերպել պատվաստանյութի մատակարարումներ այլ երկրներ 2021 թվականի «գարնան վերջին կամ ամռան սկզբին»: