Թռչնագրիպը կաթվածահար է արել ձվի ամերիկյան շուկան. հայտնում է CNN-ը։ Միայն նոյեմբերին և դեկտեմբերին վիրուսից սատկել է մոտ 17,2 միլիոն ածան հավ։ Մասնագետները նշում են, որ վերականգնման համար ամիսներ կպահանջվեն:
«Մի քանի օրում մենք չենք կարողանա շտկել իրավիճակը. Դա կտևի մոտ 6-9 ամիս և կհանգեցնի ձվի ժամանակավոր և տեղայնացված դեֆիցիտի»,- ասում է American Egg Council-ի գործադիր տնօրեն Էմիլի Մեցը:
Ըստ Nielsen IQ-ի, մեկ տասնյակ ձվի միջին գինը 2024 թվականի դեկտեմբերի վերջին կազմել է 4,33 դոլար՝ գրեթե 25%-ով ավելի, քան նոյեմբերի սկզբին: Ձվի գները նոյեմբերին նախորդ տարվա համեմատ աճել են 37,5%-ով՝ համաձայն Սպառողական գների ինդեքսի։
H5N1-ի տարածումը ԱՄՆ-ում սկսվել է անցած տարվա ապրիլին՝ Տեխասի և Կանզասի անասնաբուծական տնտեսություններից: Դեկտեմբերին մոտ 500.000 հավ հիվանդացել է Մերիլենդի թռչնաբուծական ֆաբրիկայում, իսկ Կալիֆոռնիան արտակարգ դրություն էհայտարարել այն բանից հետո, երբ թռչնագրիպով վարակել են գյուղատնտեսության տասնյակ աշխատողներ: