Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Թուրքիան հայտարարել է Սու-35 և Սու-57 գնելու պատրաստակամության մասին

Թուրքիան պատրաստ է քննարկել ռուսական Սու-35 և Սու-57 ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորությունը, եթե Անկարան ու Վաշինգտոնը համաձայնության չգան ամերիկյան կործանիչների մատակարարման հարցում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը:

«Ցանկացած պահի Սու-35-ի և Սու 57-ի թեման կարող է վերաբացվել», – նշել է նա:

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Թուրքիան ԱՄՆ-ին դիմել է 40 F-16 կործանիչների գնման համար, ինչպես նաև Անկարայի այդ տեսակի մոտ 80 ամերիկյան ինքնաթիռ արդիականացնելու համար։