Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Թուրքիան իրավաբանների օգնությամբ փորձում է F-35 կործանիչներ ձեռք բերել

Թուրքիան պայմանագիր է կնքել Միացյալ Նահանգներում գրանցված «Arnold Porter» իրավաբանական ընկերության հետ, որը պետք է օգնի Անկարային վերականգնել մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական կողմից 750 000 դոլար արժողությամբ պայմանագիրը ստորագրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության կազմում գտնվող Defence Industry Technologies ընկերությունը (SSTEK):

«Arnold Porter» ընկերությունը ռազմավարական և իրավական խորհրդատվական ծառայություններ է մատուցելու Թուրքիային ԱՄՆ-ում իրականացվելիք նախաձեռնությունների վերաբերյալ:

Նշվում է, որ Թուրքիայի՝ նման պայմանագիր կնքելու նպատակն այն է, որ ցանկանում է պաշտպանել իր իրավունքները F-35 կործանիչների արտադրության ծրագրում:

ԱՄՆ-ում գրանցված իրավաբանական ընկերության ներկայացուցիչները այցելել են Անկարա գործարքը կնքելու համար:

@combatanalytics