Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է

Առնվազն 55 մարդ է զոհվել Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով: ՏԱՍՍ-ի համաձայն, այդ մասին այսօր հայտարարել է արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը:

«Ջրհեղեղի հետևանքով զոհվել է 46 մարդ Կաստամոնուում, ութ մարդ՝ Սինոպում և մեկ մարդ՝ Բարթինում», ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջրհեղեղներից տուժած շրջանները բնական աղետի գոտի էր հայտարարել: Հեղեղների արդյունքում վնաս են կրել շինություններ, մեքենաներ և ենթակառուցվածքներ։