Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից գործող զինյալները հարձակվել են սիրիական բանակի մեքենայի վրա Հալեպ նահանգի հյուսիսում: Այս մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Վադիմ Կուլիտը:
Նրա խոսքով, ղեկավարվող հակատանկային հրթիռով հարվածի արդյունքում մեկ սիրիացի զինծառայող է զոհվել, երեքը վիրավորվել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը: