Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման օրակարգում է տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդումը. ՌԴ-ում Իրանի դեսպան

23/10/2023
- Միջազգային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեհրանում այսօր «3+3» ձևաչափով կայանալիք հանդիպման օրակարգում է տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդումը։

Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Թեհրանի դեսպան Քազեմ Ջալալին՝ անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության հարևանության քաղաքականությանը, գրում է mehrnews.com-ը ։

Այդ հարցերը կարող են բանակցվել և լուծվել տարածաշրջանի երկրների համագործակցությամբ ու փոխգործակցությամբ և առանց արտաքին դերակատարների ներգրավման, ընդգծել է Իրանի դեսպանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը:

Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում հանդիպելու են «3+3» ձևաչափի շրջանակում`քննարկելու հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները և փորձելու ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը (քաղաքական, տնտեսական, անվտանգության, տարանցիկ, էներգետիկ և այլն հարցերի շուրջ):

Մոսկվան ևս հաստատել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ծրագրված բանակցությունները Թեհրանում հոկտեմբերի 23-ին:

«3+3» ձևաչափի ձևավորման կարևորագույն նպատակը տարածաշրջանի խնդիրների լուծումն է տարածաշրջանի երկրների մասնակցությամբ և առանց արտատարածաշրջանային և արևմտյան երկրների միջամտության:

«3+3»-ի առաջին հանդիպումը փոխարտգործնախարարների մակարդակով անցկացվել է անցյալ տարի Մոսկվայում՝ առանց Վրաստանի ներկայության։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

CNN-ի ռեպորտաժը՝ արցախցիների բռնի տեղահանման մասին

Հաջորդ գրառումը

Առանց վարանելու հրթիռ կարձակենք Հայֆայի ուղղությամբ. ԻՀՊԿ փոխհրամանատար

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Միջազգային

Ռուբեն Վարդանյանը նոր փաստաբան ունի

28/10/2025
Միջազգային

Հայկական իշխանությունները պետք է ուշադիր լինեն. ժողովրդավարության մեջ մեկ անձի անգամ չի կարելի բանտարկել իր կարծիքի համար. ԵՄ պատգամավոր

28/10/2025
Միջազգային

Հռոմի պապը կհանդիպի Էրդողանի հետ

28/10/2025
Հաջորդ գրառումը

Առանց վարանելու հրթիռ կարձակենք Հայֆայի ուղղությամբ. ԻՀՊԿ փոխհրամանատար

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական