Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Թալիբներն ահաբեկիչների վերաբերյալ հետախուզության տվյալներով չեն կիսվի այլ երկրների հետ

«Թալիբան» շարժումն այլ երկրների հետ համատեղ հակաահաբեկչական գործողություններ չի իրականացնի և օտար պետություններին հետախուզական տեղեկատվություն չի տա: Այս մասին Global Times-ի չինական խմբագրությանը տված հարցազրույցում ասել է շարժման Քաթարի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Սոհաիլ Շահինը:

«Նրանց [աֆղանական] հետախուզական և պաշտպանական գործակալությունները դա կանեն մյուսներից անկախ»,- գրում է թերթը:

«Շահինն ընդգծել է, որ իրենք ունեն հնարավորություններ, փորձ և անհրաժեշտ զենք անվտանգության մարտահրավերներին արձագանքելու համար: Նա նաև նշել է, որ ուրիշ պետություններ կարող են իրենց մտահոգությունները հայտնել դիվանագիտական ​​շփումների միջոցով», – նշում է թերթը: