Կիրակի, 9 Օգոստոս, 2026

Թալիբները հերքել են «Ալ-Ղաիդա»-ի առաջնորդին աջակցության մասին տեղեկությունները

Տեղեկություններն այն մասին, որ թալիբները «ապաստան են տալիս Ալ-Ղաիդայի» առաջնորդ Այման ազ-Զավահիրիին Աֆղանստանում, իրականությանը չեն համապատասխանում, «ՌԻԱ» գործակալությանն ասել է շարժման ներկայացուցիչ Մոհամմեդ Նաիմը:

Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի նախկին պաշտոնակատար Մայքլ Մորելն ավելի վաղ ասել էր, որ Ազ-Զավահիրին ապրում է Աֆղանստանում, և նրան քողարկում են թալիբները:

«Դա սուտ է: Դա ոչ մի կապ չունի ճշմարտության հետ», – ասել է Նաիմը: