«Թալիբան» շարժումը Աֆղանստանի կառավարության կողմից իշխանության կիսման վերաբերյալ ոչ մի նոր առաջարկ չի ստացել: Այդ մասին այսօր հաղորդել է Al Jazeera գործակալությունը՝ վկայակոչելով թալիբների քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Սոհաիլ Շահինի հայտարարությունը:
Շահինն ընդգծել է, որ թալիբների ներկայացուցիչները «ոչինչ չգիտեն նման առաջարկի մասին», հետևաբար անիմաստ է մեկնաբանել այն: Միաժամանակ Շահինը հաստատել է, որ թալիբները «պատրաստ են մասնակցել անցումային կառավարությանը» ՝ վստահեցնելով, որ «թալիբները մտադիր չեն տապալել երկրի նախագահ Աշրաֆ Գանիին»: