«Թալիբան» արմատական շարժումն ամբողջությամբ վերահսկողության տակ կվերցնի Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանը երեքշաբթի՝ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: Այդ մասին հայտարարել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով շարժման աղբյուրին:
«Թալիբան»-ը խորհրդակցություններ է անցկացնում Թուրքիայի և Քաթարի հետ Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանում գործողությունների տեխնիկական կառավարման վերաբերյալ: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս հարցում կողմերը դեռ համաձայնության չեն եկել:
Ավելի վաղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հայտնել էր, որ շարժումը լավատեսորեն է տրամադրված Քաբուլի օդանավակայանից օտարերկրյա զորքերի առաջիկա ամբողջական հեռացման վերաբերյալ: