«Թալիբան»-ը լրագրողներին արգելում է նկարահանել բողոքի ցույցերը. ԶԼՄ-ներ

Աֆղանական արմատական «Թալիբան» շարժման զինյալները լրագրողներին թույլ չեն տալիս նկարահանել Քաբուլում տեղի ունեցող բողոքի ցույցերը: Այդ մասին երեքշաբթի հաղորդել է տեղական Tolo News հեռուստաալիքի ղեկավար Լոտֆուլլա Նաջաֆիզադան Twitter-ի իր էջում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հարյուրավոր աֆղաններ այսօր Քաբուլում բողոքի ակցիա են կազմակերպել՝ Պակիստանը քննադատող կարգախոսների ներքո: Ցուցարարները բացականչում են Պակիստանին դեմ կարգախոսներ, նրանք Իսլամաբադին մեղադրում են Աֆղանստանի ներքին գործերին միջամտելու մեջ:
