«Թալիբան» արմատական շարժման զինված կազմավորումները զանգվածային հարվածներ են հասցրել հյուսիսային Աֆղանստանի Փանջշեր նահանգում Ազգային դիմադրության ճակատի ապստամբների դիրքերին: Այս մասին հայնտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աֆղանական Bakhtar News Agency-ն:
«Գործողության ընթացքում սպանվել է ինը գրոհային, այդ թվում՝ երկու դաշտային հրամանատար, առգրավվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք», – գործակալությանը հայտնել է ռազմական աղբյուրը:
Աղբյուրի համաձայն, թալիբներին հաջողվել է Դերբենդ-Գարանի, Գյուլբահար և Շատալ շրջաններում ոչնչացնել հակառակորդի կրակակետերի 11 գիծ:




