«Թալիբան» շարժման Քաթարի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Սոհաիլ Շահինը հերքել է լրատվամիջոցների տեղեկությունները Աֆղանստանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախկին բազայի՝ Չինաստանին հնարավոր փոխանցման մասին:
«Դա սուտ է», – ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է նա այսօր լրագրողներին:
Հնդկական Pioneer թերթը, վկայակոչելով աղբյուրներ, երկուշաբթի հայտարարել էր, որ թալիբները կարող են Աֆղանստանի Բաղրամ ավիաբազան փոխանցել Չինաստանին և թույլ տալ Պակիստանին օգտագործել Քանդագարի օդանավակայանն իր օպերատիվ նպատակների համար:





