Բաքվի շքերթին Բաքվում կայացած շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին խորհուրդ տվեց խելքի գալ: Շքերթը հեռարձակվել է Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Հայաստանը պետք է իր խելքի գա: Հայ քաղաքական գործիչները, սփյուռքը դատապարտել են իրենց ժողովրդին անախորժության: Եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել ղարաբաղյան պատերազմից, տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի», ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով ամբիոնից: