Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Աֆղանստանի նոր կառավարությունը պետք է ներառական լինի, որպեսզի արտացոլի երկրի ժողովրդի բազմազանությունը, հայտնում է Անադոլու գործակալությունը:
Բացի դրանից, Էրդողանը նշել է, որ թալիբները պետք է խուսափեն իրենց նախկին սխալները կրկնելուց և հարգանքով վերաբերվեն Աֆղանստանի բոլոր էթնիկ խմբերին:
Թուրք առաջնորդը հավելել է, որ Թուրքիան կարող է շարունակել պատասխանատու լինել Քաբուլի օդանավակայանի անվտանգության համար, եթե դրա համար համապատասխան պայմաններ ստեղծվեն: