Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Իսրայելին և պաղեստինցիներին զսպվածություն ցուցաբերել լարվածության ֆոնին՝ խնդրելով էլ ավելի չսրել իրավիճակը։
Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, նա հայտարարել է «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում իր ելույթի ժամանակ։
«Կոչ եմ անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ իմպուլսիվ քայլերից, որոնք կսրեն իրավիճակը», – ասել է Թուրքիայի նախագահը։