Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է կառավարության անդամներին մշակել «Միր» ռուսական վճարային համակարգի այլընտրանքային տարբերակը. հաղորդում է Ռիա Նովստին։
Էրդողանը լրագրողներին ասել է, որ Թուրքիան պետք է աշխատի լուծել ոչ միայն «Միր» համակարգի հետ ծագած խնդիրները, այլև նման մեկ այլ համակարգ մշակի։ «Կշարունակենք աշխատել տարբերակների վրա», – հավելել է նա։
Երկուշաբթի թուրքական Իշբանկն ու Դեզինբանկը հայտարարեցին, որ դադարեցնում են ռուսական «Միռ» բանկային քարտերի սպասարկումը՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հակառուսական պատժամիջոցների պատճառով։ Իսկ ուրբաթ Էրդողանը հայտարարեց, որ կընդունվի որոշում հետագայում այդ քարտերի կիրառման վերաբերյալ։
Թուրքիան բավականին երկար տարիներ պետական մակարդակով միայն ՄԱԿ-ի պատժամիջոցների սկզբունքին է հետևում։ Ռուսական վճարային համակարգի գրասենյակի մամլո բաժնում Ռիա Նովոստիին հայտնել են, որ «Միր» բանկային քարտերի սպասարկումը բանկի բռնած դիրքից է կախված։
«Միր» վճարային համակարգը ռուսական ազգային վճարային համակարգ է, որի միակ միավորը ռուսական ռուբլին է։ Թողարկվում են դեբետային և կրեդիտային քարտեր՝ օվերդրաֆտի օժանդակությամբ։ «Միր» վճարային համակարգի օպերատորը, «Վճարային քարտերի ազգային համակարգ» (АО Национальная система платёжных карт) բաժնետիրական ընկերությունն է։
2017 թվականի հուլիսից մեկնարկեց Ռուսաստանում հայկական «ArCa» քարտերի սպասարկումը և «Միր» ռուսական քարտերի սպասարկումը Հայաստանում։ Բանակցություններ են ընթանում «Միր» ոչ բանկային քարտերի ընդունման վերաբերյալ ԵԱՏՄ-ում, ԱՄԷ-ում, Թուրքիայում, Թայլանդում։
Ներկայումս «Միր» քարտով հնարավոր չէ գնումներ կատարել օտարերկրյա բազմաթիվ համացանցային խանութներում (ներառյալ Amazon-ը, Ebay-ը, և կարող են վճարել AliExpress-ում գնումների համար)։ «Միր» քարտերը չեն կապվում PayPal, WebMoney և այլնի հետ։ «Միր» վճարային համակարգով քարտեր ընդունվում են միայն երկու երկրում՝ Ռուսաստանում և Հայաստանում։ Հայաստանը սկսեց սպասարկել «Միր»-ը տեղական վճարային համակարգերի սպասարկման փոխադարձ համաձայնության արդյունքում։ Այլ երկրներում համակարգը չի սպասարկվում։ Բելառուսում և Ղազախստանում այդ քարտերը գործածվում են միայն այդ երկրներում ՎՏԲ-ի դուստր բանկերի մասնաճյուղերում և բանկոմատներում։