Եթե ավտոբուսի վալիդատորն անսարք է, քաղաքացուց ալտերնատիվ միջոցով վճարել չի պահանջվում. Երևանի փոխքաղաքապետ

Եթե ավտոբուսի վալիդատորն անսարք է, քաղաքացուց ալտերնատիվ միջոցով վճարել չի պահանջվում։ Այսօր՝ Երևանի ավագանու նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Նա միաժամանակ համոզմունք հայտնեց, որ նախադրյալներ չկան կասկածելու, որ միասնական տոմսային համակարգը հունվարի 1-ին գործարկելուն պատրաստ չի լինի ։
«Եթե որևէ իրավիճակում համակարգը խափանվում է, ամբողջ տրամաբանությունն այն է, որ ծառայություն ստացող քաղաքացին դրանից չտուժի։ Օրինակ, եթե ավտոբուսում վալիդատորը անսարք է լինում, քաղաքացուց չի պահանջվում, որ նա ալտերնատիվ միջոցով վճարի»,- ասաց Գրիգորյանը՝ միաժամանակ նկատելով որ նման դեպքերը գնալով ավելի են նվազում։
