Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Էրդողանը հայտարարեց «Ստամբուլ» ջրանցքի կառուցման ժամկետների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Ստամբուլ» ջրանցքի շինարարությունը սկսվելու է 2021թ․ հունիսի վերջերին: Նրա խոսքերը հայտնել է Anadolu գործակալությունը:

«Իհարկե, կլինեն նրանք, ովքեր մտահոգություն կհայտնեն այս մեգանախագծի վերաբերյալ: Դա մեզ չի կանգնեցնի», ընդգծել է պետության ղեկավարը:

Էրդողանը նշել է, որ նոր ջրանցքի երկու կողմերում կկառուցվի մեկական քաղաք, դրանք միայն կզարդարեն Ստամբուլը:

«Ստամբուլ» նոր ջրանցքը միացնելու է Մարմարա և Սև ծովերը: Նախատեսվում է շինարարական աշխատանքներն ավարտել մինչև 2028 թվականը: