Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ԶԼՄ-ները հայտնել են F-35-ի հարցով հանդիպում անցկացնելու Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ծրագրերի մասին

Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները նախատեսում են Վաշինգտոնում F-35 կործանիչների թեմայով հանդիպում անցկացնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NTV-ն։

«Ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները հայտնել են, որ ինքնաթիռների մատակարարման և ծրագրին ընդունելու մասին հարցումը փոխանցվել է ԱՄՆ իշխանություններին։ Նշվում է, որ Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները ծրագրում են հանդիպում անցկացնել։ Հայտարարվել է, որ Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները ծրագրում են մի քանի ամսվա ընթացքում Վաշինգտոնում F-35-ի վերաբերյալ երկրորդ հանդիպումը անցկացնել։ Անցյալ շաբաթ երկու կողմերը հանդիպեցին Անկարայում՝ լուծելու F-35-ի շուրջ հակամարտությունը և քննարկելու ֆինանսական հարցեր»,- ասվում է հեռուստաալիքի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: