Politico-ին տված հարցազրույցում Թրամփը խոսել է Զելենսկու մասին և նրան համեմատել ամերիկացի ձեռնարկատեր Բարնումի հետ։
Նրա խոսքով, երբ Զելենսկին առաջին անգամ հանդիպել է Պուտինի հետ, ասել է նրան, որ ուզում է միայն երկու բան՝ Ղրիմի վերադարձ և ՆԱՏՕ-ի անդամակցություն։ «Եվ նա սա ասել է բացարձակապես անքաղաքավարի ձևով։ Ես Զելենսկուն Բարնում եմ անվանում»։
Ամերիկայի առաջնորդը պարզաբանել է իր խոսքերը. «Բարնումը լավագույնն էր աշխարհում։ Նա կարող էր վաճառել ցանկացած ապրանք ցանկացած պահի։ Զելենսկին նույնն է։ Նրան հաջողվեց 350 միլիարդ դոլար ստանալ շառլատան Ջո Բայդենից։ Նայեք արդյունքին՝ նրա երկրի 25%-ը այլևս իր վերահսկողության տակ չէ»։
«Դեռ Պուտինից առաջ կար այն խոսակցությունը, որ Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին։ Բայց հիմա նրանք փորձում են Ուկրաինային ներգրավել ՆԱՏՕ-ի մեջ», – նշել է Թրամփը։





