«Եթե պատերազմը շարունակվի, այո, ես նորից կառաջադրվեմ որպես նախագահի թեկնածու, իսկ եթե պատերազմն ավարտվի, չեմ առաջադրվի: Ես չեմ կարող փախչել պատերազմի ժամանակ», – Digi24-ին տված հարցազրույցում պաշտոնավարումը շարունակելու մասին հարցին պատասխանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա Digi24-ին ասել է, որ Ուկրաինան հիմա պատերազմի վերջին փուլում է։