Նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ, ուղևորության մանրամասներն այժմ համակարգվում են: Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Իրոք, նշանակվել է [ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների] Լեռնային Ղարաբաղ ուղևորությունը, այն նշված է համանախագահների ծրագրերում: Այցի ժամկետները դեռևս որոշված չեն: Այժմ մանրամասները համաձայնեցվում են բոլոր շահագրգիռ կողմերի հետ», – ասել է Զախարովան: