Արևմուտքի երկրները երկու ամիս առաջ արշավ սկսեցին՝ Ռուսաստանին մեղադրելու թալիբների հետ շփումների մեջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Россия-1 հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում:
«Մոտ երկու ամիս առաջ գործարկվեց այն թեզը, որ կարևոր չէ, թե ով ինչում է մեղավոր, բայց Ռուսաստանը գործում է չարտոնված, քանի որ կապեր է պահպանում թալիբների հետ», – ասել է նա:
Միևնույն ժամանակ, Զախարովան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ռուս լիբերալ համայնքը չի կարդում սկզբնաղբյուրներ և չի ծանոթանում մանրամասներին:
«Կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որը երկրներին հանձնարարում է շփվել և աջակցություն ցուցաբերել Աֆղանստանի խաղաղ քաղաքական գործընթացի քաղաքական կողմերին», – ասել է Զախարովան:
«Եվ ամենազարմանալին այն է, որ այս բանաձևում Թալիբան շարժումը ուղղակիորեն նշվում է որպես միջաֆղանական քաղաքական գործընթացի քաղաքական կողմ»,-հավելել է դիվանագետը: