Արևելյան գործընկերության ծրագրից Բելառուսի դուրս գալը կմեծացնի լարվածությունը ԵՄ-ի հետ և հանրապետության քաղաքացիներին կզրկի միության հետ համագործակցության նոր հնարավորություններից: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը:
«Բելառուսը հետընթաց արեց՝ կասեցնելով իր մասնակցությունը Արևելյան գործընկերությանը: Դա միայն կբարձրացնի լարվածությունը և կհանգեցնի Բելառուսի ժողովրդի համար բացասական հետևանքների ՝ զրկելով նրանց այս համագործակցության ընձեռած հնարավորություններից», գրել է Միշելն իր թվիթերյան էջում:
Բելառուսի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ, «ԵՄ աննախադեպ պատժամիջոցների» պատճառով, Մինսկը դադարեցնում է իր մասնակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին։