Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Եվրահանձնաժողովը կարող է դատական ​​գործընթաց սկսել Լեհաստանի դեմ

Եվրահանձնաժողովը կարող է դատական ​​գործընթաց սկսել Լեհաստանի դեմ այդ երկրի իշխանությունների՝ հանրապետության գլխավոր օրենքը եվրոպական օրենսդրությունից վեր դասելու ցանկության պատճառով: Այս մասին հաղորդում է Financial Times-ը:

Լեհաստանի կառավարությունը ավելի վաղ դիմել էր երկրի Սահմանադրական դատարան`խնդրելով հաստատել հիմնական օրենքի գերակայությունը եվրոպական իրավական նորմերի նկատմամբ, ինչը, ըստ փորձագետների, Բրյուսելի համար ամենամեծ մարտահրավերն է, քանի որ այն առնչվում է ԵՄ պայմանագրի դրույթներին: Լեհաստանի Սահմանադրական դատարանի վճիռը ակնկալվում է հուլիսի 13-ին: