ԵՄ 27 անդամ երկրների ղեկավարները կքննարկեն Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունները հունիսի 24-25-ը կայանալիք ԵՄ գագաթաժողովում: Այս մասին չորեքշաբթի Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ ներկայացուցիչը:
«Հինգշաբթի օրը ընթրիքի ժամանակ կլինեն արտաքին քաղաքականության խնդիրներ: Առաջնորդները կքննարկեն Թուրքիան և Ռուսաստանը», ասել է նա: Դիվանագետի խոսքերով ՝ «սպասվում է Ռուսաստանի վերաբերյալ խորը քննարկում»: «Մենք ակնկալում ենք խորը քննարկում Ռուսաստանի վերաբերյալ, որը հիմնված կլինի [Բորելի] մեկ շաբաթ առաջ ներկայացրած զեկույցի վրա», բացատրել է նա՝ նշելով, որ գագաթաժողովի ավարտից հետո ԵՄ ղեկավարները եզրակացությունների են գալու Ռուսաստանի վերաբերյալ։
Ինչ վերաբերում է Թուրքիային, ըստ աղբյուրի, առաջնորդները հույս ունեն քննարկել Անկարայի հետ հարաբերություններում «դրական օրակարգի շարունակությունը»: Միևնույն ժամանակ, գագաթաժողովում մտահոգություն կհայտնեն Կիպրոսում իրավիճակի կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: