Եվրոպան ցանկանում է հասնել կլիմայի չեզոքության, ինչը նշանակում է, որ 25 տարի հետո նրան զգալիորեն ավելի քիչ գազ կպահանջվի, քան այժմ: Այդ մասին Կիևում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո:
«Քայլ առ քայլ, մինչև 2050 թվականը Եվրոպան պետք է հասնի կլիմայի չեզոքության», ասել է նա: «Սա նշանակում է, որ ամենաուշը 25 տարուց Ռուսաստանից Եվրոպա գազ չի մատակարարվի, կամ կտրամադրվի շատ փոքր քանակությամբ»:
Ըստ նրա, Ուկրաինան նույնպես պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման ընթացքին և զարգացնի կանաչ էներգիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: