Եվրոմիությունը և Մեծ Բրիտանիան վերջապես ավարտեցին Միացյալ Թագավորության՝ համայնքից դուրս գալու բոլոր գործընթացները: Ապրիլի 30-մայիսի 1-ին, Բրյուսելի ժամանակով 00:00-ին, ուժի մեջ մտավ Մեծ Բրիտանիայի և Եվրոմիության միջև երկկողմ հարաբերությունների մասին համաձայնագիրը:
Այս շաբաթվա սկզբին Եվրախորհրդարանը Բրյուսելում կայացած լիագումար նիստում քվեարկել էր փաստաթղթի օգտին, իսկ ապրիլի 29-ին փաստաթուղթը վավերացվել էր ԵՄ խորհրդի կողմից:
Այսպիսով, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պատմությունն ավարտվեց, որի ելակետը 2016 թվականի հունիսի 23-ին կայացած Brexit-ի մասին հանրաքվեն էր: