Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Ցավոք, կիրակի օրը Երևանում չեմ լինելու, գործուղման մեջ եմ, այլապես մեծ հաճույքով կգնայի և կմասնակցեի պատարագին. Ավինյան

Ես թվեր եմ հրապարակել երեք ժամ տևած իմ մամուլի ասուլիսի ժամանակ` կոնկրետ ֆինանասկանան թվեր: Քաղհասարակության ներկայացուցիչներից որևէ մեկից՝ ներառյալ հետաքննող լրատվականներից, թվերին անդրադարձ չկա: Զրո անդրադարձ կա իմ բարձրաձայնած թվերին, որով կոնկրետ պնդումներ եմ արել ու հարցեր եմ բարձրաձայնել ու հարցականի տակ եմ դրել այդ ամբողջ թեզերը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այսօր նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ԱՆԻՖ-ի թեմային։

Նա հավելել է, որ հարցաքննվել է այդ գործով և ամբողջ տվյալները փոխանցել է:

«Ուզում եմ մենք՝ բոլորս, մեր աշխատանքը հարգենք: Ուզում եմ, որ եթե որևէ մի լրատվական  իրեն փաթեթավորում է որպես հետաքննական, իրապես զբաղվի հետաքննությամբ»,-ասաց Երևանի քաղաքապետը:

Երևանի քաղաքապետն անդրադարձավ նաև այս կիրակի կայանալիք Հովհաննավանքի «պատարագին»։ Նա նշեց, որ չի կարողանա մասնակցել դրան, քանի որ գործուղման է:

«Ցավոք, կիրակի օրը Երևանում չեմ լինելու, գործուղման մեջ եմ, այլապես մեծ հաճույքով կգնայի և կմասնակցեի պատարագին»-նշեց նա։:

Հիշեցնենք, որ կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը կիրակի օրը մարդկանց հրավիրել է Հովհաննավանք` մասնակցելու պատարագին, որը պատրաստվում է ինքը մատուցել:

Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստվում է Հովհաննավանքում մասնակցել կարգալույծ հոգևորականի մատուցած պատարագին: