Եվրոմիությունը վաղ թե ուշ կկանգնի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության առաջ, քանի որ Անկարան չի հրաժարվում Միջերկրական ծովում իր վարքից: Այս կարծիքը հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը:
«Ես հասկանում եմ որոշ եվրոպացի գործընկերների մտահոգությունը Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ (որ սահմանափակումների ներդրումը խիստ արձագանքի կհանգեցնի Անկարայի կողմից): Վաղ թե ուշ Եվրոպան կկանգնի պատժամիջոցներ կիրառելու անխուսափելիության առաջ, քանի որ Թուրքիան դժվար թե հրաժարվի իր սադրիչ վարքից։ Հետաքրքիր է, որտե՞ղ է սահմանը», նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: