Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ԵՄ-ն միգրացիոն ճգնաժամի պատճառով պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի դեմ

Եվրամիությունը մտադիր է միգրացիոն ճգնաժամի պատճառով նոր սահմանափակող միջոցներ կիրառել բելառուսական իշխանությունների դեմ, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը:

Սեպտեմբերի 2-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարգադրեց արտակարգ դրություն մտցնել Բելառուսի հետ սահմանին՝ բերման ենթարկված ապօրինի ներգաղթյալների թվի աճի պատճառով: Նման քայլեր ձեռնարկվել են Լիտվայում և Լատվիայում:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հերթին ասել է, որ Արևմուտքի պատժամիջոցներից հետո երկիրն այլևս «ո՛չ գումար ունի, ո՛չ ուժ» դեպի Եվրոպա միգրանտների հոսքը զսպելու համար, հայտնում է ՌԻԱ գործակալությունը: