Եվրամիության երկրների դեսպանները համաձայնության են եկել նոր պատժամիջոցների հարցում ընդդեմ այն ֆիզիկական անձանց, որոնք, ըստ ասոցիացիայի, պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ Խորհրդի երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը:
Նշվում է, որ անձանց նոր սև ցուցակում ընդգրկված են տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի:
Մարտի սկզբին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի իշխանությունները պատրաստվում են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Ըստ Bloomberg-ի՝ պատժամիջոցների ցուցակում կարող են ներառվել ռուս գործարարներ: Կրեմլը հաստատել է, որ իրենք պատրաստվում են Արևմուտքի նման գործողություններին: