ԵՄ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները Եվրոպական հանձնաժողովին հանձնարարել են Թուրքիայի համար պատրաստել սիրիացի փախստականների հետ կապված նոր ֆինանսական օգնություն: Այս մասին ասվում է ԵՄ գագաթաժողովի հայտարարության մեջ:
«Եվրախորհուրդը կոչ է անում Եվրահանձնաժողովին անհապաղ ներկայացնել ԵՄ միգրացիոն քաղաքականության շրջանակներում սիրիացի փախստականներին և Թուրքիայի, Հորդանանի, Լիբանանի և տարածաշրջանի այլ մասերի հյուրընկալող համայնքներին հետագա ֆինանսական աջակցության առաջարկ», ասվում է տեքստեւմ:
Ինչպես նշված է փաստաթղթում, ԵՄ-ն շահագրգռված է Անկարայի հետ համագործակցության և փոխշահավետ հարաբերությունների զարգացման մեջ: