Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը մասնավոր ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ մինչ նրա երդմնակալությունը, հայտնել է Բուքինգեմյան պալատը:
Ուղերձի մանրամասները չեն հրապարակվում, բայց միանգամայն հավանական է, որ թագուհին Ամերիկայի նոր առաջնորդին իր բարի մաղթանքներն է հղել:
Եղիսաբեթ II-ի կառավարման 68 տարիներին եղել է ԱՄՆ 14 նախագահ՝ Հարի Թրումենից մինչեւ Բայդեն:
Քանի որ աշխարհը դեռեւս պայքարում է համավարակի դեմ, իսկ ԱՄՆ նախագահի վերջին պետական այցը կայացել է ոչ լրիվ 2 տարի առաջ, երբ Դոնալդ Թրամփը 2019 թվականի հունիսին ուղեւորություն կատարեց Մեծ Բրիտանիա, քիչ հավանական է, որ թագուհին այս տարի Բայդենին Լոնդոն այցելելու հրավեր կուղարկի:
News.am