Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը պաշտոնապես հաստատել է, որ դեկտեմբերի 10-ին Բաքվում շքերթ է անցկացվելու՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում հակամարտության ավարտին:
«Դեկտեմբերի 10-ին կայանալիք ռազմաշքերթին կմասնակցեն ավելի քան 3000 զինծառայողներ: Ցուցադրվելու է մինչև 150 միավոր տեխնիկա», ասել են ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունից: Կցուցադրվեն այդ թվում նաև ՀՕՊ համակարգեր։
Պաշտպանության նախարարությունը հստակեցրել է, որ շքերթում ցուցադրվելու է նաև հայերից իրեց գրաված ռազմական տեխնիկայի մի մասը: