Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դատապարտում ենք Սիրիայի վրա հարձակումները. Իսրայելը տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ամենավտանգավոր սպառնալիքն է. դեսպան

18/07/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հինգշաբթի երեկոյան Սիրիայի վրա Իսրայելի  հարձակումների վերաբերյալ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում, ՄԱԿ-ում Իրանի դեսպան, մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին նշել է. «Այս ռազմական հարձակումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Իսրայելի ռեժիմը շարունակում է գրավել Սիրիայի Գոլանի բարձունքները։
Տասնամյակներ շարունակ Իսրայելի ռեժիմը  շարունակել է այս գրավյալ տարածքում անօրինական անեքսիայի և բնակավայրերի ընդլայնման իր քաղաքականությունը, մինչդեռ այս գործողությունները լիովին հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերին»։

Իրավանին բողոքել է Իսրայելի իշխանությունների  քաղաքականությունից, ասել է, որ այն  դարձել է տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված ամենալուրջ և վտանգավոր սպառնալիքը։ Սա պայմանավորված է ռեժիմի ագրեսիվ գործողությունների շարունակմամբ, ինչպես նաև Միացյալ Նահանգներից և որոշ արևմտյան երկրներից ստացվող անվերապահ քաղաքական և ռազմական աջակցությամբ։

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նշել է. «Սիրիայի դեմ հարձակումները Անվտանգության խորհրդի լռության և միջազգային հանրության կողմից զսպող միջոցներ ձեռնարկելու անկարողության ուղղակի արդյունք են։ Իսրայելական ռեժիմը երբեք որևէ հետևանքների չի բախվել միջազգային իրավունքի կրկնվող և համակարգված խախտումների համար և շարունակում է իր ագրեսիվ գործողությունները լիակատար անպատժելիությամբ։

Այս վերջին ագրեսիան հաջորդում է Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ 12-օրյա ռազմական գործողություններին, որոնք ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում են։ Իսրայելական ռեժիմը, Միացյալ Նահանգների լիակատար և անվերապահ աջակցությամբ, դիտավորյալ թիրախավորել է Իրանի Իսլամական Հանրապետության խաղաղ միջուկային օբյեկտները, որոնք գտնվում էին ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում հիվանդանոցներ և բնակելի թաղամասեր։
Այս անօրինական հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 1100 խաղաղ բնակիչ, որոնց թվում՝ 41 երեխա և 126 կին։ Այս ագրեսիայի հետևանքով ամբողջությամբ ավերվել են յոթ հիվանդանոց, տասնմեկ շտապօգնության մեքենա և ավելի քան 3500 բնակելի միավոր։ Այս անհերքելի փաստերը հստակորեն բացահայտում են Իսրայելի ռեժիմի հանցավոր և ագրեսիվ բնույթը»,-հայտարարել է Իրանի ներկայացուցիչը։

Pars Today

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը Սամվել Շահրամանյանին է ուղարկել «Հռչակագիր», որը նա մերժել է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վստահ ենք, որ Հայաստանը հասկանում է՝ Բրյուսելի և Վաշինգտոնի հայտարարված բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ. ՌԴ ԱԳՆ

02/02/2026
Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը Սամվել Շահրամանյանին է ուղարկել «Հռչակագիր», որը նա մերժել է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական