Տեխաս նահանգի Քեր շրջանում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել, իսկ ամառային ճամբարում գտնվող ավելի քան 20 երեխա անհետ կորել է. հայտնում է BBC-ն։
Տեխասի մի քանի շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն, բազմաթիվ ճանապարհներ ավերվել են, իսկ հեռախոսագծերը՝ անջատվել։
237 մարդ փրկվել և տարհանվել է։
Փրկարարները դեռևս որոնում են 25 աղջիկների, որոնք ճամբար էին խփել Քերվիլի մոտակայքում՝ Սան Անտոնիոյից 64 մղոն հյուսիս-արևմուտք գտնվող «Քեմփ Միստիկ»-ում:
Իշխանությունները հայտարարել են, որ որոնողական-փրկարարական գործողությունները՝ ուղղաթիռներով, անօդաչու սարքերով և նավակներով, կշարունակվեն մինչև բոլոր անհետ կորածների գտնվելը։
Անկախության օրվա տոնակատարությունները չեղարկվել են ամբողջ նահանգում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տեխասում տեղի ունեցածն անվանել է «ցնցող» և «սարսափելի», իսկ Սպիտակ տունը խոստացել է լրացուցիչ օգնություն տրամադրել նահանգին։
Գվադալուպե գետի մակարդակը 60 րոպեից էլ պակաս ժամանակահատվածում բարձրացել է մոտ 7 մետր, հաջորդած ջրհեղեղը քշել-տարել է շարժա տները, մեքենաները և խրճիթները, որտեղ մարդիկ անցկացնում էին հուլիսի 4-ի տոնը։
Տեխասի փոխնահանգապետ Դեն Պատրիկն ասել է. «Ընդամենը 45 րոպեում Գվադալուպե գետի մակարդակը բարձրացել է 26 ոտնաչափով՝ ավերիչ ջրհեղեղ, որը խլել է գույք և, ցավոք, կյանքեր»։





