Գերմանիան երկար ժամանակ անուղղակիորեն ներգրավված է եղել Ուկրաինայի հակամարտության մեջ. հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի այն հայտարարությունը, որ «Գերմանիան պատերազմի մեջ չէ, այլևս խաղաղության մեջ չէ»։
«Մենք սա նկատել ենք։ Սակայն մեզ համար պարզ է, որ Գերմանիան վաղուց անուղղակիորեն ներգրավված է եղել այս հակամարտության մեջ։ Մենք այստեղ ոչ մի նոր բան չենք տեսնում», – ընդգծել է Կրեմլի խոսնակը։