Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քանաքեռցի Տույին մեկ անգամ եմ հանդիպել, իսկ ինքնասպան եղած Կարենին չեմ ճանաչում ընդհանրապես. Հայկ Սարգսյան

30/09/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինձ մշտապես փորձել են կապել որոշ սպանությունների հետ, մասնավորապես Քանաքեռում հայտնի Տույ մականունով անձի սպանության դեպքի հետ, որ ես այդ օրը եղել եմ դեպքի վայրում կամ եղել եմ մեքենայի մեջ, ու ես կապ ունեմ սպանության հետ, որի հետ կապված ես դեռևս 2022 թվականին դիմել եմ դատարան՝ պահանջելով հերքում և վնասի փոխհատուցում, քանի որ այդ նյութով արատավորվել է իմ բարի համբավը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Ես այդ օրը չեմ եղել Հայաստանում. այդ օրը ես եղել եմ զորավարժությունների, ՌԴ Կազան քաղաքում: Առկա են դրա հետ կապված մամուլի հաղորդագրություններ, լուսանկարներ ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում։

Ես այդ անձին տեսել եմ դրանից երեք տարի առաջ մեկ անգամ պատահաբար, որովհետև մեր երկիրը փոքր երկիր է, հյուրանոցում պատահաբար տեսել եմ այդ անձին 2018 թվականին։ Մոտեցել է, ծանոթացել ենք, դա եղել է  մեր առաջին և վերջին հանդիպումը։ Ես այդ անձի հետ որևէ կապ չեմ ունեցել։ Այսինքն՝ 2022 թվականի դրությամբ  չորս տարի այդ անձին երբևէ չեմ տեսել, որևէ հարաբերություն չեմ ունեցել։ Ինձ փորձել են կապել այդ անձի սպանության հետ, որպեսզի փորձեն ինձ վարկաբեկել, արատավորել, որպեսզի ես իմ օրենսդրական գործունեության մեջ լինեմ կաշկանդված և չկարողանամ իմ օրենքի նախագծերը արդյունավետ առաջ տանել։  Բարեբախտաբար դրանք չի հաջողվել։

Բայց սա կապված է մեր դատական համակարգի խնդիրների հետ։ Օրինակ՝ ես երբ 2022 թվականին դիմել եմ հայցով։ Եթե արագ տեմպով դատաքննություն տեղի ունենար, և դատարանը պարտավորեցներ հատուցել իմ վնասը, վճարել գումարը և ներողություն խնդրել ինձ զրպարտելու համար, հետագայում նման դեպքերից կփորձեինք խուսափել»,–ասաց նա։

Հայկ Սարգսյանն անդրադարձավ նաև մեկ այլ դեպքի։

«Մի քանի ամիս առաջ՝ իմ վերջին օրենսդրական նախաձեռնությունից հետո, երբ ինձ հաջողվեց երկու անգամ բարձրացնել խաղային ոլորտի տուրքերը, սրա արդյունքում տարեկան շուրջ 30 միլիոն դոլար հավելյալ գումար է մուտքագրվելու պետական բյուջե, դրանից հետո ինձ փորձեցին կապել Կարեն անունով անձի ինքնասպանության հետ։ Տվյալ անձին երբևէ չեմ տեսել և առաջին անգամ իր մասին լսել եմ այդ հրապարակումների մեջ։ Նշել են, թե իբր ես եմ հասցրել ինքնասպանության, որ  մենք ունեցել ենք դատական ինչ-որ վեճեր, կամ ես փորձել եմ իրենից ինչ-որ բան խլել։ Նշեմ, որ այդ անձին երբևէ նույնպես չեմ ճանաչել։ Ես դիմել եմ այս հարցով վարչական դատարան, որպեսզի վնասի փոխհատուցում պահանջեմ։

Դուք գիտեք, որ ես տարեսկզբին շրջանառության մեջ էի դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում էի խստացնել պատիժները թմրանյութերի ապօրինի շրջանառության համար՝ հատկապես խոշոր չափերով թմրանյութերի իրացման համար նախատեսել մինչև ցմահ ազատազրկում։ Նախագիծը քննարկվեց, կային դեմ կարծիքներ, և այս պահի դրությամբ դեռևս չի ընդունվել։

Այդ նույն շրջանակները ինձ փորձում են հաճախ կապել թմրանյութերի բիզնեսի հետ, որի հետ ես բնականաբար չեմ կարող առնչություն ունենալ, և անտրամաբանական կլիներ, եթե ես նման բիզնեսի հետ առնչություն ունենայի և նման օրենքի նախաձեռնությամբ հանդես գայի»,–ասաց Հայկ Սարգսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրք նախարարը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը և նշել դրա կենսական կարևոր նշանակությունը

Հաջորդ գրառումը

Գերմանիան երկար ժամանակ անուղղակիորեն ներգրավված է եղել Ուկրաինայի հակամարտության մեջ. Պեսկով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
Հաջորդ գրառումը

Գերմանիան երկար ժամանակ անուղղակիորեն ներգրավված է եղել Ուկրաինայի հակամարտության մեջ. Պեսկով

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական